«Հրապարակ». Էրիկ Գրիգորյանն անգործ չի մնա. նա լավ առաջարկ է ստացել

«Հրապարակ». Էրիկ Գրիգորյանն անգործ չի մնա. նա լավ առաջարկ է ստացել

«Երեկ, հուրախություն բնապահպանների և հատկապես Ամուլսարի հանքի դեմ պայքարողների, անսպասելիորեն աշխատանքից ազատվեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա մեր թղթակցի զանգին՝ հրամանագիրը հրապարակվելուց մեկ ժամ առաջ, պատասխանել էր․ «Եկեք չմեկնաբանեմ, էլի, ինձ մի զանգեք», իսկ ազատվելուց ժամեր առաջ Ֆեյսբուքում գրառում էր արել․ «Շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս գործն է, անկախ մասնագիտությունից, աշխատավայրից և նախասիրություններից»։

Մեզ ասացին նաև, որ Գրիգորյանը, ամենայն հավանականությամբ, անգործ չի մնա՝ նա միջազգային կազմակերպություններից մեկից բավականին բարձր աշխատավարձով փորձագետ աշխատելու առաջարկ է ստացել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։