Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում

Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում

Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահից հետո ձերբակալված երեք ոստիկանները մեղադրվում են սպանությանն օժանդակելու և դրդելու մեջ, հայտնում է CNBC-ը՝ վկայակոչելով Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնին: 44-ամյա սպա Դերեք Շովինը, ով Ֆլոյդին ձերբակալելու ընթացքում ծնկով սեղմում էր նրա կոկորդը, ըստ CNN-ի, քննությունը կարծում է, որ մեղավոր է ոչ միայն երկրորդ աստիճանի՝ ոչ դիտավորյալ սպանության, այլ նաև երրորդ աստիճանի՝ հարձակման ենթարկելու մեջ (assault): Հարձակման սահմանումը կարող է տարբեր լինել նահանգից նահանգ, սակայն, մասնավորապես, Մինեսոտա նահանգում, այն ենթադրում է մարմնական վնաս պատճառել և կարող է պատժվել ազատազրկմամբ՝ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով: CNN-ը նշում է, որ միայն երկրորդ աստիճանի սպանության համար Շովինը կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման: Նույն ազատազրկումը նախատեսված է նաև հանցագործությանն օժանդակելու համար: Չկանխամտածված սպանության, ինչպես նաև սպանությանը օժանդակելու և դավադրության համար սահմանվում է 10 տարվա ազատազրկում:

Նախկին երեք ոստիկաններին՝ Թոմաս Լեյնին, Ջ․ Ալեքսանդր Քուենգին (նա օգնում էր սեղմապահել Ֆլոյդին) և Թու Թաոյին (կանգնած էր նրանց կողքին), նախկինում մեղադրանք չէր առաջադրվել, նշում է հեռուստաալիքը:
     Ըստ հեռուստաալիքի՝ հունիսի 3-ին, բոլոր չորս սպաների ազատման գրավի գումարը ավելացել է՝ հասնելով մինչև 1 միլիոն դոլարի: Մինեսոտայի գլխավոր դատախազ Քիթ Էլիսոնը նշել է, որ գործը քննելու համար կարող են ամիսներ պահանջվել, իսկ մեղադրանքի արագ առաջադրումը կապված չէ հասարակական ճնշման հետ:

Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում

Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ոստիկանին սպառնում է 40 տարվա ազատազրկում