«418 ծանր և 81 ծայրահեղ ծանր դեպք ունենք այժմ». Արսեն Թորոսյան

«418 ծանր և 81 ծայրահեղ ծանր դեպք ունենք այժմ». Արսեն Թորոսյան

«Այժմ մենք ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ և 81 ծայրահեղ ծանր»,- այսօր՝ պարետատան նիստի ավարտից հետո՝ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը ներկայացրեց երեկ կորոնավիրուսից մահացած 33-ամյա քաղաքացու դեպքը, վերջինն ունեցել է քրոնիկ հիվանդություններ. «Բոլորս պետք է արձանագրենք, որ ոչ մեկ, անկախ տարիքից, սեռից և որևէ կարգավիճակից, ապահովագրված չէ»,- ասաց Թորոսյանը:

Նախարարը և ՀՀ վարչապետը կրկին կոչ արեցին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները: