«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել

«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ «Հարգելի լրագրողներ, Արտակարգ դրությանը համահունչ արտակարգ նորություն!!! Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել»,-գրել է Պողոսյանը: ԱՎելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։  Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։