Հայաստանում քրեական պատասխանատվություն է սահմանվում ծնողներին նորածիններից հրաժարվելուն հարկադրելու համար

Հայաստանում քրեական պատասխանատվություն է սահմանվում ծնողներին նորածիններից հրաժարվելուն հարկադրելու համար

Մայիսի 11-ին Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ միաձայն քվեարկեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի օգտին: Այս օրենսդրական նախաձեռնությանն աջակցեցին 92 պատգամավորներ:

Այսպիսով, Հայաստանում քրեական պատասխանատվություն է սահմանվել ծնողներին իրենց նորածին երեխաներից հրաժարվելուն սպառնալիքների կիրառմամբ հարկադրելու համար: