Պարգևավճար ստանալու ժամանակ չի, չենք ստացել. ՀՀ փոխոստիկանապետը՝ ոստիկանության ծառայողների՝ պարգևավճար ստանալու մասին

Պարգևավճար ստանալու ժամանակ չի, չենք ստացել. ՀՀ փոխոստիկանապետը՝ ոստիկանության ծառայողների՝ պարգևավճար ստանալու մասին

Այս պահի դրությամբ պարգևավճար ստանալու ժամանակ չի, և չենք ստացել: Այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ պատասխանելով հարցին, թե արտակարգ դրության ժամանակահատվածում շարքային և կրտսեր սպայական անձնակազմերի ծառայողները, ոստիկանապետն ու իր տեղակալները ստացե՞լ են պարգևավճարներ, թե՞ դրանք ևս փոխանցվել են վիրուսի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ հավելեց, որ չի բացառվում, որ ոստիկանության բազմաթիվ ծառայողներ այդ հաշվեհամարին փոխանցումներ կատարել են: «Պարզապես ուզում եմ ասել, որ ոստիկանութուն համակարգված դրամահավաք չի եղել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրությունը սահմանվել է մարտի 16-ից, և կշարունակվի մինչև ապրիլի 14-ը: